|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում նախորդ տարվա ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորված` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ սկանդալային որոշում է կայացվել:
Ըստ CNNTurk-ի՝ մեկ այլ մեղադրանքով նրա դեմ հարուցված դատական գործի 3-րդ նիստի համար համապատասխան մարմինները հրաժարվել են Դեմիրթաշին Էդիրնեյից Անկարա տեղափոխել՝ պատճառաբանելով, որ տեղափոխությունը «ծախսատար է»:
Եթե Դեմիրթաշը հրաժարվի հեռահաղորդակցման հատուկ համակարգով դատական նիստին մասնակցելու միակ տարբերակից, համարվելու է, որ նա օգտվել է լռելու` իր իրավունքից:
Սկանդալային որոշումը քրդերի շրջանում զարմանք և վրդովմունք է առաջացրել: