|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ համապարփակ կերպով կկարգավորվեն ջրահեռացման իրավահարաբերությունները, ինչպես նաև կսահմանվեն կեղտաջրերի և ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիթորինգին ներկայացվող պահանջները:
Այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիթորինգի գործառույթ, որը կարող է վերապահվել է միասնական օպերատորի սպասարկման տարածքներում՝ միասնական օպերատորին կամ մասնագիտացված կազմակերպություններին իրականացնելու համար:
Ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանման նպատակով, հատկապես՝ միասնական օպերատորի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքների ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից նախատեսվում է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:
Նպաստավոր նախադրյալներ կստեղծվեն պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում մասնավոր ներդրողների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և դոնորների կողմից ոլորտում ներդրումներ կատարելու ուղղությամբ: