|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի նորանշանակ պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում տնտեսական աճի ցուցանիշներին: Նա նշեց, որ իրենք ծրագրում են ամեն տարի ունենալ առնվազն 8% տնտեսական աճ: «Մեր հայրենակիցների ներդրումները քիչ են մեզ համար, ուստի այդ ծրագրած` մինիմալ 8% աճը բավարարելու համար մենք պետք է ավելի շատ ժամանակ ու ուշադրություն տրամադրենք տնտեսությանը: Սպառվում են մեր ռեսուրսները: Մեզ պետք են ոչ միայն հայրենակիցներ, այլև միջազգային հարթությունում գործող կազմակերպություններ, շատ ավելի մեծ ներդրումներ պետք է լինեն Արցախում»,- ասաց պետնախարարը:
Նրա համոզմամբ` տնտեսական աճի հետագա զարգացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ներդրումներ: