|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը, որը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Օրակարգում ներկայացված էր Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ով, համաձայն իր դիմումի, սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, գլխավոր քարտուղար վերընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: