|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բադալյան եղբայրները, ովքեր «Ֆասթ Կրեդիտ», «ԲեթԿոնստրակտ» և «Կովկաս» ռեստորանային ցանցի հիմնադիրներն են, Հայաստանի Անկախության 26-ամյակի կապակցությամբ հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ: Լինելով ՏՏ ոլորտում գործող խոշոր ընկերության հիմնադիրներ, Բադալյանները շատ են կարևորում երեխաներին կրթության ժամանակակից տեխնիկայով ապահովումը:
Նրանց նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքի դպրոցները, երիտասարդական մշակութային կենտրոնը, շախմատի դպրոցը, երաժշտական դպրոցները և մանկապարտեզը, ինչպես նաև Ջերմուկ համայնքի մեջ մտնող Կեչուտ և Գնդեվազ գյուղերի դպրոցները ստացան շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 50 համակարգիչ՝ իրենց սեղաններով և աթոռներով:
«Վիվառո» ընկերություն