|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպական խորհրդի մասնագետները հոկտեմբերի 21-22-ը փոքրամասնությունների լեզուների թեմայով հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ:
Ըստ Gundemkibris-ի՝ Կիպրոսի կրթության և մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ հայերենը և կիպրոսյան արաբերենը այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են:
Եվրոպացի իրավասուները հանդիպել են նաև Կիպրոսի խորհրդարանում հայկական և մարոնի համայնքների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետությունը հայերենը և կիպրական արաբերենը ճանաչել է որպես փոքրամասնությունների լեզու: