|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:
Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում կայացած մենամարտում Ազատը 10 ռաունդանոց մենամարտում հաղթեց մեքսիկացի Սերխիո Ֆրիասին և նվաճեց «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը : Մեր բռնցքամարտիկի համար սա 13-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Հատկանշական է, որ Ֆրիասը նախորդ տարի նոկաուտի էր ենթարկել Վիկ Դարչինյանին: