|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 25-ին, ժամը 05:36-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota RAV4» մակնիշի 0050 КВ 21 ռուսական պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է (վարորդ` 1995 թ. ծնված Ա. Ա.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: