|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 18-ին Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:
Այսօր ելույթ ունենալով համաժողովում՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարևորել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։ Նախարարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված փորձագիտական առաքելությունների արդյունքներին, որոնց համաձայն Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։