|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի հարկերի նախարարությունը վերականգնել է Turan լրատվական գործակալույթան նկատմամբ հարկային պատժամիջոցները 2014-2016թթ.-ի համար 37 հազար մանաթի չափով. հայտնում է գործակալության կայքը:
Ուշագրավ է, որ սեպտեմբերի 12-ին նախարարությունը նամակ էր ուղարկել Turan, որում ասվում է, որ գործակալությունը որևէ պարտք և տուգանք չունի: Երեկ նախարարությունը վերաբացել էր գործակալության հաշիվները:
Գործակալությունում սպասում են, որ այդ որոշումից հետո հաշիվները դարձյալ կարգելափակվեն:
Հիշեցնենք, որ գործակալության տնօրեն Մեհման Ալիևը սեպտեմբերի 11-ին ազատ արձակվեց կալանքից, նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով: