|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հաղորդում է razm.info-ն, սեպտեմբերի 18-22-ին Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ շուրջ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ: Զորավարժությանը կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժությանը, բացի 15 հազար անձնակազմից, կներգրավվի նաև շուրջ 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 120 միավոր տարբեր տրամաչափի հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, շուրջ 20 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժության հայտարարվող նպատակը համազորային մարտի կանոններով առաջադրանքների կատարումն է:
Հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժության ընթացքում կկիրառվեն նաև նոր զինատեսակներ: