|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր թույլ չտվեց գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանին տեսակցություններ թույլ տալու վերաբերյալ միջնորդություն անել: Հովհաննիսյանը ցանկանում էր միջնորդել, որպեսզի դատարանը թույլ տա ամբաստանյալին՝ տեսնել իր թոռանը, սակայն դատավորը հայտնեց, որ դատարանն արդեն որոշում է կայացրել տեսակցություն թույլատրել միայն ծնողների, զավակների, ամուսնու կամ կնոջ հետ:
Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ իր ծնողները մահացած են, երեխան խաղաղապահ զորքերում է ծառայում, և իր միակ մոտ հարազատը 2 տարեկան թոռն է:
«Ձեզ դրեք մեր տեղը»,- տեղից արձագանքեց ամբաստանյալներից մեկը, որի տեսակցությունների հետ կապված արգելքը չի հանվել, քանի որ, ըստ դատարանի, ներկայացված համապատասխան փաստաթղթերը կիսատ են:
«Դուք էլ ձեզ դրեք մեր տեղը»,- արձագանքեց դատավորը: