|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա պլանի համաձայն` կանցկացվեն TurAzQartalı-2017 թռիչքա-մարտավարական զորավարժություններ` երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ. հայտնում է АПА-ն:
Զորավարժությունների ընթացքում կուսումնասիրվեն մարտական համակարգման և գործողությունների իրականացման հարցում փոխգործակցության հնարավորությունները, կիրականացվեն որոնողափրկարարական միջոցառումներ, օդից հասցված հարվածներով կոչնչացվեն ցամաքային թիրախներ, կկատարվեն այլ առաջադրանքներ:
Զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը