|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ահմեդ Էշրեֆ Ֆաքըբաբան թանը «ազգային ըմպելիք» է որակել:
Ըստ T24-ի՝ նախարարը շրջել է Մանիսայում և տեղեկացել տեղում արտադրության վիճակի մասին: Նա հորդորել է խաղողի հյութը ներառել ազգային ըմպելիքների ցանկում: Ֆաքըբաբան նշել է, որ խաղողի բերքը բավականին շատ է, հետևաբար` խաղողի հյութը պետք է նույնքան հանրահայտ դառնա, որքան թանը:
«Թանը Թուրքիայի ազգային ըմպելիքն է, և խաղողի հյութը նույնպես պետք է ազգային դառնա»,- ասել է նախարարը:
Նշենք, որ թուրքերը սուրճն էլ են ազգային ըմպելիք համարում: