|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ն դատարան կդիմի ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության առգրավման դեմ բողոքի հայցով: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Դա տեղի կունենա մոտ ժամանակներս, գործընթացին հարկավոր է լավ պատրաստվել, մենք այժմ դրանով ենք զբաղված... Մենք հայց կներայացնենք դատարան»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգելու է երկրի ԱԳՆ-ին` ամերիկյան դատարան դիմել ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության առգրավման պատճառով: