|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ և բանավեճեր կանցկացվեն ԼՂ հակամարտության թեմայով: Այդ մասին հայտարարել է Բաքվում այցով գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիսթին Մուտոնենը. հայտնում է АПА-ն:
«Խորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որտեղ քննարկվում են հակամարտությունները, մասնավորապես` նրանք, որոնք գտնվում են ԵԱՀԿ տարածքում»,- նշել է նա:
Հարցին` արդյո՞ք այցելելու է ԼՂ շփման գիծ, Մուտոնենն ասել է, որ հնարավոր է դա տեղի ունենա իր հաջորդ այցի ժամանակ: