|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Վրաստանում Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել` ՀՀ երեք քաղաքացի: Լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ անհատին պատկանող ուղևորափոխադրամիջոց է եղել, նրա նկատմամբ դեռևս օգոստոսին էր տույժ կիրառվել:
Ինչ վերաբերում է հարցին, որ անօրինական ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մեքենաներն անընդմեջ վթարի են ենթարկվում, նախարարը նշեց, որ վթար կարող է լինել նաև լիցենզավորված, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների հետ, սակայն վերջին ժամանակների վթարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք պատահում են հիմնականում առաջինների պարագայում:
«Նորից դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից: Այդ ընկերությունների գործունեությունը կարգավորված է լինում, տոմսերը վաճառվում են ավտոկայանից, մեքենաները ստուգված են լինում, երթուղին երկու վարորդ է ունենում»,- ասաց Մարտիրոսյանը: