|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը`իրավաբան Ամալ Քլունին, ապաստան են տվել իրաքցի փախստականի, ով ողջ է մնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումից հետո. հայտնում է Газета.ру-ն:
Տեղեկության համաձայն` նա այժմ ապրում է Քլունիների` Օգաստա քաղաքում գտնվող տանը:
Քլունիի խոսքով` իրաքցին ավտոբուսով ուղևորվում էր Մոսուլ, երբ ԻՊ-ի գրոհայինները սպանել են վարորդին և հայտարարել, որ նույնը կանեն բոլոր նրանց հետո, ովքեր ցանկանում են սովորել քոլեջում: «Նա ողջ է մնացել և հասել Ամերիկա»,- հայտնել է դերասանը:
Քլունին նշել է, որ փախստականն անցել է բոլոր ստուգումները և դարձել Չիկագոյի համալսարանի ուսանող: