|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Արծվի թևեր կոչվող հուշարձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի 35 FU 911 պետհամարանիշով ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 18:03-ին: