|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կոռեկտ չի համարում ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմպիչմենտի հարցի քննարկումը. հայտնում է Газета.ру-ն:
«Կարծում եմ` մեր կողմից բացարձակապես կոռեկտ չէ քննարկել ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումը: Դա մեր գործը չէ, դա ԱՄՆ-ի գործն է»,- ասել է նա` պատասխանելով հարցին`արդյո՞ք Կրեմլը նկատի ունի Թրամփի հնարավոր իմպիչմենտը: