|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը Թբիլիսիում 1993 թվականից գործող` Սուլեյման Դեմիրելի անվան քոլեջին զրկել է գործունեության արտոնագրից: Պարզաբանման համաձայն՝ այդ ուսումնական հաստատության ստուգման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Ավելի վաղ Բաթումում նմանատիպ պատճառով արտոնագրից զրկվել է Ռեֆայդին Շահինի անվան դպրոցը: Վրաստանի իշխանությունների գործողությունները Թուրքիայում և արտասահմանում թուրք ընդդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունների հետ կապված ուսումնական հաստատությունների ցանցի վերացման` Անկարայի «ծրագրի» մեջ են մտնում. գրում է Независимая газета-ն:
Ըստ թերթի` Դեմիրելի անվան քոլեջի գլխին սև ամպեր էին կուտակվել մայիսին` Վրաստան Թուրքիայի վարչապետի այցից հետո: Արդեն վարչապետի մեկնելու հաջորդ օրը վրաց իրավապահները ձերբակալեցին Էմրե Չաբուկին, ով Թուրքիայի քաղաքացի է և կառավարում էր քոլեջը: Նրան մեղադրեցին Թուրքիայում 2016-ի չստացված հեղափոխությանը մասնակից լինելու մեջ:
Թերթը հավելում է, որ վրացական իշխանությունները հերքում են դպրոցների փակման ու այդ իրադարձությունների միջև կապը:
Վերոհիշյալ հաստատությունների փակվելուց հետո երկրում գործում է 4-5 թուրքական դպրոց: