|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան ու Փարիզը տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հարցում, սակայն կան հատման կետեր: Այդ մասին Point-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. հայտնում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ կան հարցեր, որոնց շուրջ երկրների տեսակետները համընկնում են: Դրանք են սիրիական հակամարտության կարգավորումը և կլիմայի քաղաքականությունը:
«Եթե Վլադիմիր Պուտինն օգնի ինձ առաջ շարժվել ( քիմիական զենքի և հումանիտար հարաբերությունների առումով), մենք կարող ենք մերձեցման կետեր գտնել»,- ասել է Մակրոնը: