|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արաբկիր վարչական շրջանը վերջին մի քանի ամիսներին շինարարական և բարեկարգման բուռն աշխատանքների մեջ է: Հիմնովին վերանորոգվել և բարեկարգվել են բակային տարածքները, կանաչապատվել և նոր ծաղկային ձևավորումներով են համալրվել այգիները, պուրկաները և սիզամարգերը: Վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, հարթ և թեք տանիքները:
Նույնիսկ անզեն աչքով է նկատելի, թե ինչ մեծամաշտաբ աշխատանք է տարվում այս համայնքը բարելավելու և բնակիչներին հարմարավետություն պարգևելու համար:
Արաբկիր վարչական շրջանում աշխատանքները շարունակական են, և օրեցօր ավելի ու ավելի նկատելի են դառնում համայնքի նոր երանգներն ու վառ գույները: