|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբանանյան «Հըզբոլլահ» շիա շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան հայտարարել է, որ լիբանանա-սիրիական սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում հաջողվել է հասնել բոլոր նպատակներին. հայտնում է РИА Новости-ն:
Լիբանանցի շիաների առաջնորդի խոսքով՝ սահմանամերձ լեռնային շրջաններում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացման ընթացքում զոհվել է «Հըզբոլլահ»-ի 11 մարտիկ և 7 սիրիացի զինծառայող: Ըստ նրա` լիբանանյան սահմանին ԻՊ-ի ոչ մի ահաբեկիչ չի մնացել: