|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին կհանդիպեն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ըստ նրա` հանդիպման ժամանակ քննարկվելու են Արցախյան հակամարտությունը և տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող հարցեր:
«Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ եռակողմ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում»,- ասաց տեր Վահրամը: