|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերն այդ ընթացքում շարունակել են, սահմանված կարգի համաձայն, տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը: