|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Մանիսա նահանգում արտասովոր դեպք է գրանցվել: Ոստիկանը գողություն է արել այն տնից, ուր խուզարկություն է իրականացրել:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանը գողացել է 400 լիրա, սակայն երբ տանտերերը նկատել են կատարվածը, նա ձևացրել է, թե գումարը գտել է և փորձել վերադարձնել:
Ոստիկանի կողոպուտի պահը տեսագրվել է, ինչը ապացույց է հանդիսացել դատարանում: Սակայն դատարանի ոչ արդար որոշման պատճառով ոստիկանը երկու օր անց ազատ է արձակվել:
Տանտերերը բողոքարկել են դատարանի որոշումը՝ պահանջելով արդար դատավճիռ: