|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2017 թվականի օգոստոսի 15-ին հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի /ժուրիի/ կայացրած որոշմամբ առաջին մրցանակ չի տրվել. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:
Առավելագույն ձայներ ստացած չորս աշխատանքներ արժանացնել են խրախուսական մրցանակների: Միաժամանակ ցանկալի վերջնական արդյունքի ակնկալիքով` որոշվել է մրցութը երկարաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 18-ը` հնարավորություն տալով այլ ստեղծագործողների մասնակցությանը: Նախկինում հայտարարված մրցույթի պայմանները մնում են անփոփոխ: