|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է` Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու եւ նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Կա վարկած, որ հնարավոր է՝ օգտատերն այլ անձ է, սակայն կեղծ անուն-ազգանունով է ներկայանում։