|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության:
Նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: