|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Yerkir.am-ի հետ զրույցում Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանը նշեց, որ վիրավոր զինծառայողն իրենց գյուղից է:
«Ճիշտ է, գնդակը դիպել է տղայի այտին, բայց անգամ ոսկորները չի վնասել: Տղայի գիտակցությունը տեղն է, կյանքին էլ, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ զինծառայողին տեղափոխում են Երևան` բուժումը կազմակերպելու: