|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում կալանավորվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) թևերից մեկի՝ «Քրդական համայնքների միության» (KCK) ֆինանսական հարցերով պատասխանատու Մուրաթ Յըլմազը․ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Յըլմազը դատախազության կողմից մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»: Բացի դրանից, նա մեղադրվում է KCK-ի համար ֆինանսական միջոցներ հավաքագրելու և դրանք տնօրինելու մեջ: