|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը զեկույց է հրապարակել երկրում հայտարարված արտակարգ դրության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանությունների, ձերբակալություների և պաշտոնանկությունների մասին:
Կուսակցության՝ մարդու իրավքուների հարցերով պատասխանատու Զեյնեփ Ալթըօքի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում հետաքննության մեջ գտնվող 35 մարդ ինքնասպան է եղել, ևս 4-ը ինքնասպանության փորձ է կատարել։
Զեկույցի համաձայն՝ աշխատանքից հեռացվել է 45 678 ուսուցիչ, իսկ 11 հազար 301 ուսուցչի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» մեղադրանք է ներկայացվել։
Հեղաշրջման փորձից հետո 4238 դատախազ և դատավոր որակազրկվել է, ձերբակալվել է 159 լրագրող։