|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին կոչ է արել կարգավորել ճգնաժամային վիճակը, որը առաջացել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Եգիպտոսի հետ հարաբերություններում։ Սա նրա առաջին հրապարակային ելույթն է՝ հունիսի սկզբին Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամից հետո։
Իր հեռուստատեսային ելույթում էմիրը քննադատել է «չարամիտ խայտառակ արշավը» Կատարի դեմ՝ միաժամանակ բարձր գնահատելով իր ժողովրդի հանգստությունը։
«Ինչպես գիտեք, Կատարում կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ Մենք բաց ենք երկխոսության համար, որպեսզի լուծենք ստեղծված ճգնաժամը»,- ասել է նա։