|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները:
Մարտական պատրաստության վիճակը վերլուծելիս նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները: Մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ:
Միաժամանակ, բոլոր օղակների հրամանատարների նպատակաուղղված աշխատանքի արդյունքում դրական տեղաշարժ է արձանագրվել զորամիավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում:
Եզրափակիչ խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարլոս Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին բարձր արդյունքների համար` հորդորելով մշտապես զբաղվել ինքնակրթությամբ, իսկ առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ: