|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասնեց, թե ինչ է նշանակում ծրագիրն իրականացնելիս կիրառել կոշտ վարչական ռեսուրսներ:
«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300 հազար դրամի»,- ասաց Լոքյանն ու հավելեց, որ օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով:
Լոքյանը նշեց, որ ինչպես տուգանք են վճարում երթեւեկության կանոնների խախտման դեպքում, այնպես էլ կտուգանվեն միջավայրը աղտոտելու համար: Նախարարը տեղեկացրեց, որ քարոզչական նյութեր են պատրաստել. հատուկ բաժակներ, գլխարկներ, որոնց վրա կլինեն կոչեր:
Նա նաեւ նշեց, որ հաջորդ տարի շուրջ 10 000 աղբաման են գնելու: