|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում դանակահարված հոգեբան Ռուբեն Պողոսյանն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին թիվ 1 համալասարանական հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա Ռուբեն Պողոսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշենք, որ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարն էր: