|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2004թ-ին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի գրող Սևան Նիշանյանը փախել է բանտից: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Հայազգի գրողը դուրս է եկել բանտից և չի վերադարձել: Նիշանյանը Թվիթերի իր էջում գրել է. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»:
Հիշեցնենք, որ Նիշանյանին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական պարտեզում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական իշխանություններին` բացահայտ խոսելով Հայոց ցեղասպանության մասին: