|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրության ուշադրությանն է ներկայացվել «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» վավերագրական ֆիլմի թրեյլերը:
Անկախությունից ի վեր երկու միլիարդ դոլար է ծախսվել նոր սրբավայրերի կառուցման վրա այն դեպքում, երբ հարյուրավոր հնադարյան վանքեր և եկեղեցիներ քանդվում են ողջ Հայաստանով մեկ:
Անտերությունից կործանվող վաղմիջնադարյան և միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարները կարծես ոչ ոք չի նկատում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ո՞րն է այս կուրության պատճառը: Կապվա՞ծ է այս խնդիրը ինքնության կորստի հետ:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» ֆիլմը փորձելու է գտնել այս հարցերի պատասխանները:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն