|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ:
Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր եւ չորրորդը` մրցաշարում:
Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը:
Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: