|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 8-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 56 FU 272 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ս. Մ.) և կվադրոցիկլը, ինչի հետևանքով վերջինիս վարորդ՝ 2003 թ. ծնված Հ. Ի.-ը և ուղևոր՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ը Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտոցիկլետը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: