|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականներին նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ:
«Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ, շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», - ասաց վարչապետը`հանձնարարելով կառավարության անդամներին` տնտեսված միջոցներն ուղղել տնտեսական աճ ապահովող ծրագրերին։
«Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք սահմանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, մեր արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի ուղղությամբ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք», - նշեց Կարեն Կարապետյանը։