|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարութան նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում, որը հստակեցնում է պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը: Այն համապատասխանեցվել է միջազգային դասակարգիչներին: Սահմանված ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և, որպես կանոն, այդ հիվանդությունների ընթացքն ունենում է լետալ (մահացու) ավարտ:
Նախագծի ընդհանուր նպատակն է ապահովել պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը: