|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շվեդ երգիծաբան Էմմա Կնյուկարրեն կազմակերպում է «փառատոն` առանց տղամարդկանց» որպես բողոք-պատասխան այլ փառատոններում կանանց նկատմամբ բռնության: Նա հայտարարել է, որ առանց տղամարդկանց երաժշտական փառատոնները կկազմակերպվեն այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չսովորեն իրենց ճիշտ պահել:
Շվեդիայի մի քանի խոշոր քաղաքներում անցկացված փառատոնների ժամանակ մի քանի կանայք ենթարկվել են սեքսուալ ոտնձգության ու բռնության տղամարդկանց կողմից, արձանագրվել է բռնաբարության 5 դեպք: