|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Ըստ «Ակօս»-ի՝ Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի, սակայն նրանցից ընդամենը 30-ն է կալանքի տակ:
Ուշագրավ է, որ մեղադրյալների թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու հարցում Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը:
Դատական նիստը կշարունակվի այսօր: Ակնկալվում է, որ ճառերով հանդես կգան մեղադրյալներից՝ Թուրքիայի հետախուզական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը, Էրջան Թունջելն ու Ռեշաթ Ալթայը։