|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեքսիկայի Ազգային հնագիտական ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են ացտեկական աշտարակ` տղամարդկանց, կանանց և երեխաների գանգերից բաղկացած:
Համաձայն լեգենդի ու պատմական արձանագրությունների, այս աշտարակում ացտեկները հավաքում էին հակառակորդի դեմ պատերազմում զոհված զինվորների գանգերը: Սակայն այնտեղ գտել են նաև կանանց ու երեխաների գանգեր, նրանք չէին կարող կապ ունենալ ռազմական գործողությունների հետ: 676 գանգերը աշտարակի գագաթային մասում են եղել: Դեռևս չեն բացահայտվել աշտարակի հիմքերը, այնտեղ ևս կարող են լինել գանգեր
Կոնկիստադոր Անդրեսա դե լա Տապիի գրությունների համաձայն, գանգերի շղթան պետք է հասներ 60 մետր բարձրության:

