|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իվանուշկի» խմբի անդամ Օլեգ Յակովլեվը մահվանից առաջ նոր երգ էր գրել, և պլանավորում էր տեսահոլովակ նկարել: Այդ մասին հայտնել է երգչի կինը:
Նրա խոսքով` նոր երգը թախծոտ երգ է, հրաժեշտի երգ:Այն կոչվում է «Մի լացիր»:
«Նա ցանկանում էր տեսահոլովակ նկարել, շնորհանդես կազմակերպել: Ես կիրականացնեմ դա` նրա հիշատակին»,- ասել է երգչի կինը:
47-ամյա Օլեգ Յակովլեվը մահացել է հուլիսի 29-ին, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում: