|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովին նշանակել է Հայաստանում միացյալ զորախմբի հարցով ներկայացուցիչ: Փաստաթուղթը տեղադրված է համապատասխան իրավական ինտերնետային հարթակում: Այս մասին գրում է lenta.ru-ն:
«Նշանակել ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովին որպես ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորքերի խմբավորման հարցերով»,- ասված է փաստաթղթում:
2016թ նոյեմբերին Պուտինը հաստատեց Կովկասում երկու երկրների` Հայաստան-Ռուսաստան միացյալ զորախմբի ստեղծման նախագիծը:Միացյալ զորախումբը պետք է ապահովեր ադեկվատ արձագանք զինված հարձակման դեպքում, ինչպես նաև երկու երկրների ավտանգությանը սպառնացող այլ սպառնալիքների ու մարտահրավերների դեպքում:
Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է Հաաստանի ԶՈՒ գերագույն հրամանատարը` դա համաձայնեցնելով Ռուսաստանի ԶՈՒ գերագույն հրամանատարի հետ:
Խաղաղ ժամանակներում միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է Հայաստանի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակներում` երկու կողմերի համաձայնեցման արդյունքում հնարավոր է ենթարկվի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարությանը: