|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և նշել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա:
Դեսպանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ կլինի շարունակական: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ինչպես նաև քննարկել միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք հարցեր:
Արդարադատության նախարարություն