|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 23-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկի դիմաց հողը սահել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 35 մ լայնություն, 55 մ երկարություն և 1.5 մ խորություն):
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի պետին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Կապան քաղաքի գլխավոր ճարտարապետին և ԲՊԱՀՎԿ վարչության պետին: